Քեյնը` նախորդ ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Քեյնը` նախորդ ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է 2017 թվականի դեկտեմբեր ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամսվա ընթացքում անգլիացին 6 խաղի է մասնակցել, որոնցում 8 գոլ է խփել: 24-ամյա խաղացողն իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է ստացել «Ամսվա ֆուտբոլիստ» մրցանակը: Նա այդ ցուցանիշով հավասարվել է ռեկորդակիր Սթիվեն Ջերարդին:

Քեյնը 2017 թվականին Անգլիայի առաջնությունում 39 գոլ է խփել, ինչը նոր ռեկորդ է: Նախորդ լավագույն ցուցանիշը պատկանում էր Ալան Շիրերին (37):

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում