Պաշտոնական. Արդա Թուրանը նոր թիմ ունի

Պաշտոնական. Արդա Թուրանը նոր թիմ ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը տեղափոխվել է թուրքական «Բաշեկշեհիր»: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ստամբուլյան ակումբը 2,5 տարով վարձակալել է 30-ամյա ֆուտբոլիստին: Այդ ժամանակահատվածում «բլաուգրանան» կարող է հետ բերել կիսապաշտպանին, իսկ «Բաշեկշեհիրը» հնարավորություն կունենա գնելու ամբողջական տրանսֆերը:

Թուրանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2015 թվականին` «Ատլետիկոյից»: Այս ընթացքում նա 55 խաղի է մասնակցել, 15 գոլ խփել ու 6 տիտղոս նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում