«Բարսելոնան» ներկայացրեց Մինային (լուսանկարներ)

«Բարսելոնան» ներկայացրեց Մինային (լուսանկարներ)

«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի է ունեցել «Բարսելոնայի» նորեկ Յերի Մինայի շնորհանդեսը: Կոլումբացու հետ 5,5 տարվա պայմանագիր է ստորագրվել:

Պաշտոնական արարողությունից հետո կենտրոնական պաշտպանը դուրս է եկել խոտածածկի վրա, որտեղ ողջունել է երկրպագուներին: Մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերների թվում մեծաքանակ են եղել կոլումբացիները:

195 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստին «բլաուգրանայի» տեխնիկական հովանավոր «Audi»-ի կողմից ավտոմեքենա է նվիրվել:  Մինան դեռ չի կողմնորոշվել մարզաշապիկի համարի շուրջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստը դառնալու է Խավյեր Մասկերանոյի փոխարինողը, ով կարիերան շարունակելու է Չինաստանում:

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում