Շախմատի Հայաստանի առաջնություն․ 1-ին տուրի արդյունքները

Շախմատի Հայաստանի առաջնություն․ 1-ին տուրի արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, կայացել են առաջին տուրի պարտիաները։

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող շախմատիստները մրցում էին մրցաշարում ամենացածր գործակից ունեցողների հետ. տղամարդկանց մրցաշարի առաջին դասակարգված Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն էր Շանթ Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարի առաջին դասակարգված Լիլիթ Գալոյանն ուժեր էր չափում Նարե Առաքելյանի հետ: Երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց Զավեն Անդրիասյանի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ուժեղ գտնվեց Սամվել Տեր-Սահակյանից: Արման Փաշիկյան – Հովհաննես Գաբուզյան և Մանուէլ Պետրոսյան – Հայկ Մարտիրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։

Կանանց մրցաշարում Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեց Սոնա Ասատրյանի նկատմամբ, Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթեց Աննա Խաչատրյանին, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը համապատասխանաբար առավելության հասան Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի նկատմամբ:

Երկրորդ տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝

  • Տեր-Սահակյան Սամվել – Պետրոսյան Մանուէլ
  • Պետրոսյան Տիգրան Լ. – Հովհաննիսյան Ռոբերտ
  • Անդրիասյան Զավեն– Փաշիկյան Արման
  • Գաբուզյան Հովհաննես– Սարգսյան Շանթ
  • Հարությունյան Տիգրան – Գրիգորյան Կարեն
  • Խաչատրյան Աննա – Գաբոյան Սուսաննա
  • Ասատրյան Սոնա– Առաքելյան Նարե
  • Գալոյան Լիլիթ– Մկրտչյան Մարիամ
  • Սարգսյան Աննա – Ղուկասյան Սիրանուշ
  • Գևորգյան Մարիա – Կուրսովա Մարիա
Հետևեք մեզ նաև Telegram-ում