«Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)
13/01/2018 21:08
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում պարտվեց «Վիլյառեալին»։
Զինեդին Զիդանի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին զգալի առավելություն, սակայն գոլ խփել չկարողացան, իսկ «դեղին սուզանավը» խաղավերջում արագ հակագրոհով հաղթանակի հասավ։ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաբլո Ֆորնալսը։
Գործող չեմպիոնը, անցկացնելով 18 հանդիպում, վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալն» արդեն ունի 31 միավոր և հինգերորդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում