Կարվախալ․ Թիմին չհավատացողները կարող են հեռանալ

Կարվախալ․ Թիմին չհավատացողները կարող են հեռանալ

«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպման (0:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Մենք չպարգևատրվեցինք այն աշխատանքի համար, որը կատարեցինք 90 րոպե շարունակ։ Շատ հնարավորություններ ունեցանք, բայց վերջում պատժվեցինք հոգնածության պատճառով։ Այո՛, մենք բարդ իրավիճակում ենք, սակայն թիմին չհավատացողները կարող են հեռանալ։

Մարզիչն աջակցում է մեզ։ Նա այս նավատորմի ղեկավարն է, և հարկ եղած դեպքում բոլորս կմեռնենք նրա հետ։ Հույս ունեմ՝ մրցաշրջանի վերջում մենք կտոնեք որևէ տիտղոսի նվաճում,- Կարվախալի խոսքը մեջբերել է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում