Գվարդիոլա․ Տիտղոսներ եմ նվաճել՝ պարտվելով և միավորներ կորցնելով

Գվարդիոլա․ Տիտղոսներ եմ նվաճել՝ պարտվելով և միավորներ կորցնելով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման (3:4) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ կատալոնացու թիմն ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրել։

-Մեր առաջին պարտությունը։ Գիտեինք, որ «Լիվերպուլը» լավ թիմ է։ Խաղի սկզբում անփույթ էինք, սակայն հետո ուղղեցինք սխալները։ Պետք է սովորենք այս սխալների վրա։ Մեր թիմը երիտասարդ է։ Ֆիրմինոյից գոլ բաց թողեինք, երբ մրցակցից ավելի լավ էինք խաղում․ «Լիվերպուլը» պատրաստ էր օգտվել մեր սխալներից։ Լավ է, որ կարողացանք նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը։ Այս մրցաշրջանում շատ հանդիպումներ ենք հաղթել վերջին րոպեներին, սակայն 4 գոլ բաց թողնելը շատ վատ է։

Ես տիտղոսներ եմ նվաճել՝ պարտվելով և միավորներ կորցնել։ Դա նորմալ է։ Առջևում շատ խաղեր կան։ Հույս ունենք՝ կկարողանանք խաղալ 3 օրվա պարբերականությամբ, բայց կրկնում եմ՝ պարտվելը լիովին նորմալ է,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում