Գվարդիոլայի սարսափը. Կլոպը կատալոնացու ամենաանհարմար մրցակիցն է

Գվարդիոլայի սարսափը. Կլոպը կատալոնացու ամենաանհարմար մրցակիցն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլը» 4։3 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»՝ դառնալով ընթացիկ առաջնությունում առաջատարին պարտության մատնած առաջին թիմը։

ESPN-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար սա Խոսեպ Գվարդիոլայի թիմերի նկատմամբ տոնած 6-րդ հաղթանակն է (բոլոր մրցաշարերում)։

Այսպիսով, Կլոպը Գվարդիոլայի հետ 10 և ավելի հանդիպում անցկացրածների մեջ միակն մարզիչն է, ով առավելություն ունի կատալոնացու նկատմամբ։ Նախկինում Գերմանիայում աշխատած մարզիչների թիմերն ընդհանուր առմամբ 12 անգամ են մրցել․ 6 հաղթանակ տոնել են Կլոպի թիմերը, 5՝ Գվարդիոլայի, մեկ անգամ էլ արձանագրվել է ոչ-ոքի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում