Ցորկ․ Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում

Ցորկ․ Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում

Դորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին կարգապահական նկատառումներով թիմից ժամանակով հեռացնելու որոշումը։ Օբամեյանգը չի հայտավորվել Բունդեսլիգայի 18-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը (0:0), քանի որ խաղի նախորդ օրը չի մասնակցել թիմի հավաքին։

-Գալիս է մի պահ, երբ այլևս չես կարողանում դիմանալ։ Այսօր նման պահ է։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում։ Մենք լարված խոսակցություն ենք ունեցել։ Ակումբը չպետք է ընդունի այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Այսպես չի կարող շարունակվել,- Ցորկի խոսքը փոխանցում է «Bild»-ը։

Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Օբամեյանգն արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Արսենալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում