«Բարսելոնայի» հաղթական քամբեքը 0:2 հաշվից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» հաղթական քամբեքը 0:2 հաշվից հետո (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել է «Ռեալ Սոսյեդադին» ու 4:2 հաշվով հաղթանակ տոնել:

Հանդիպումը շատ հաջող են սկսել բասկերը, ովքեր Վիլիան Ժոզեի ու Խուանմիի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն են ստացել: Հատկապես գեղեցիկ է ստացվել բրազիլացու գլխով գոլը: Առաջին խաղակեսի վերջում Լուիս Սուարեսի փոխանցումից հետո Պաուլինյոն կրճատել է հաշվի տարբերությունը:

Երկրորդ խաղակեսում առավելությունն անցել է կատալոնացիների կողմը, ովքեր կարողացել են հաղթանակ կորզել: Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո պտտեցրած հարվածով հաշիվը հավասարացրել է Սուարեսը, ով երկրորդ խաղակեսի միջնամասում նաև դուբլ է ձևակերպել: «Բլաուգրանայի» հաղթանակն ամրապնդել է Մեսսին, ով տուգանային հիասքանչ հարվածով անակնալի է բերել դարպասապահ Խիրոմինո Ռուլիին:

Այսպիսով, «Բարսելոնան» վերջ դրեց Սան Սեբաստյանում 7 տարի տևած առանց հաղթանակների շարքին:

Էրնեստո Վալվերդեի թիմն առաջին շրջանից հետո վաստակել է 51 միավոր ու լուրջ առավելություն ունի երկրորդ տեղը զբաղեցնող «Ատլետիկոյի» (42) նկատմամբ: «Ռեալ Սոսյեդադը» 23 միավորով 15-րդ տեղում է:

Լա լիգա. 19-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա»` 2:4
Գոլերը. Ժոզե (11), Խուանմի (34) – Պուլինյո (39), Լ. Սուարես (50, 71), Մեսսի (85)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում