Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»: Goal.com-ը վստահեցնում է, որ չիլիացու տրանսֆերի ֆավորիտ համարվող «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է գործարքից և դուրս եկել նրա համար պայքարից:

«Քաղաքայինները» դժգոհ են մնացել, որ 29-ամյա ֆուտբոլիստի գործակալը նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո խախտել է այն: Վերջինս պահանջել է բարելավել պայմանները, երբ նոր առաջարկ է ստացել «կարմիր սատանաներից»: ԱՊԼ-ի առաջատարի ղեկավարները թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ խորհրդակցելուց հետ որոշել են հրաժարվել տրանսֆերից:

Միաժամանակ «The Independent»-ը տեղեկացնում է, որ Սանչեսը այս շաբաթվա ընթացքում միանալու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նրա տրանսֆերը կազմելու է 30-33 միլիոն եվրո, որովհետև պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը կես տարի: Վինգերի տարեկան աշխատավարձը կազմելու է 23,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Սանչեսն «Արսենալում» է հանդես գալիս 2014-15թթ. մրցաշրջանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում