«Australian Open». Նադալն ու Դիմիտրովը մեկնարկեցին «թեթև զբոսանքով» (տեսանյութ)

«Australian Open». Նադալն ու Դիմիտրովը մեկնարկեցին «թեթև զբոսանքով» (տեսանյութ)

Այսօր մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Այն շատ հաջող է եղել մրցաշարի ֆավորիտների համար:

Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցել է Վիկտոր Էստրելայի հետ ու ջախջախիչ հաղթանակ տոնել: Դոմինիկանցին երեք սեթերում ընդամենը երեք գեյմ է շահել: Գրանցվել է 6:1, 6:1, 6:1 հաշիվը: 1/32 եզրափակչում իսպանացին մրցելու է Լեոնարդո Մայերի հետ Արգենտինացին այսօր առավելության է հասել Նիկոլաս Խարիի նկատմամբ (6:2, 7:6, 6:3):

Տեսանյութ

Հեշտ հաղթանակով է մեկնարկել նաև աշխարհի երրորդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը: Բուլղարացին շանս չի տվել Ավստրիան ներկայացնող Դենիս Նովակին (6:3, 6:2, 6:1): Դիմիտրովի հաջորդ մրցակիցն է լինելու ամերիկացի Մակենզի Մակդոնալդը:

Տեսանյութ

Այսօր կայացած մյուս 29 հանդիպումներից (մեկը դեռ շարունակվում է) ներկայացնում ենք ամենաուշագրավների արդյունքները.

Կայլ Էդմունդ – Քևին Անդերսոն` 6:7 (4), 6:3, 3:6, 6:3, 6:4

Պաբլո Կարենո Բուստա – Ջեյսոն Կուբլեր` 7:5, 4:6, 7:5, 6:1

Անդրեյ Ռուբլյով – Դավիդ Ֆերրեր` 7:5, 6:7 (6), 6:2, 6:7 (6), 6:2

Մեթյու Էբդեն – Ջոն Իզները` 6:4, 3:6, 6:3, 6:3

Մարին Չիլիչ – Վաշեկ Պոսպիշիլ` 6:2, 6:2, 4:6, 7:6 (5)

Նիք Կիրյոս – Ռոժերիո Դուտրա դա Սիլվա` 6:1, 6:2, 6:4

Ժո Վիլֆրեդ Ցոնգա – Քևին Քինգ` 6:4, 6:4, 6:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում