Մխիթարյան-Օբամեյանգ խաղազույգը կարող է վերամիավորվել «Արսենալում»

Մխիթարյան-Օբամեյանգ խաղազույգը կարող է վերամիավորվել «Արսենալում»

«Արսենալը» տարբերակներ է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվող Ալեքսիս Սանչեսին փոխարինելու, ինչպես նաև թիմի կազմն ամրապնդելու համար: 

Sky Sports-ի լրագրող Գիլյեմ Բալագեն գրել է, որ «Արսենալը» մոտակա օրերին հայտարարելու է խոշոր տրանսֆերների մասին: Դրանցից գլխավորը կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ում համար լոնդոնցիները 60 միլիոն եվրո են առաջարկելու: «Զինագործները» վստահ են` գերմանական ակումբը կընդունի առաջարկը, որովհետև վերջնականապես հիասթափված է գաբոնցուց, ով կարգապահական խախտման համար հերթական անգամ ժամանակավորապես հեռացվել է թիմից:

Բացի այդ, «Արսենալը» ցանկանում է, որ Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մեջ ներառվի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը,- հայտնում է «The Guardian»-ը:

Լոնդոնցիները վաղուց են հետաքրքրված հայ ֆուտբոլիստի ծառայություններով և կարծում են՝ նրան փոխանակմամբ ավելի հեշտ կլինի ձեռք բերել, քան գումար առաջարկելու միջոցով:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Արսենալն» արդեն համաձայնեցրել է «Բորդոյի» վինգեր Մալկոլմի տրանսֆերը: Կողմերը պայմանավորվել են 50,5 միլիոն եվրոյի շուրջ: 20-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ առաջնության 19 խաղում 7 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում