Ռայան Գիգզը` Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ (լուսանկար)

Ռայան Գիգզը` Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը նշանակվել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկանում ենք այդ երկրի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքից: Գիգզը «վիշապների» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Գլխավոր մարզչի պաշտոնում սա դառնալու է 44-ամյա մասնագետի առաջին փորձը: Նախկինում նա «Մանչեսթեր Յունայթեդում» եղել է Լուի վան Գալի օգնականը:

Նախկինում Գիգզը հայտարարել էր, որ երազում է մարզել Ուելսի հավաքականը:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում