«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների աննախադեպ տարբերություն

«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների աննախադեպ տարբերություն

Պրիմերայի 19-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ արտագնա հաղթանակից (4:2) հետո «Բարսելոնան» վաստակեց 51 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կատալոնական թիմը ներկայումս 19 միավորի առավելութուն ունի չորրորդ տեղը զբաղեցնող «Ռեալի» նկատմամբ, որը մեկ խաղ քիչ է անցկացրել: Նախկինում երբեք «կապտանռնագույնները» կամ «սերուցքայինները» Լա լիգայի առաջին շրջանից հետո իրենց պատմական մրցակցի նկատմամբ նման առավելություն չեն ունեցել:

«Արքայական ակումբի» աննախադեպ անհաջող ելույթների մասին վկայում է նաև մեկ այլ վիճակագրական տվյալ: Զինեդին Զիդանը թիմն ավելի մոտ է վտանգավոր գոտուն (16 միավորի տարբերություն), քան առաջատարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում