Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ Օլիմպիական խաղերում

Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ Օլիմպիական խաղերում

Դահուկավազքի Հայաստանի բաց առաջնության բոլոր մրցաձևերում չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը: 18-ամյա մարզիկը ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ վաստակել է իր վերջին վարկանիշային միավորները:

Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածքի պատճառով:

«Հիանալի տրամադրություն ունեմ և բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ Օլիմպիական խաղերում:

Մինչև «Փհենչհան-2018»-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նախ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է»,- Միքայելյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում