«Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Սթոք Սիթիի» միջև հանդիպումով: «Կարմիր սատանաները» հաղթել են 3:0 հաշվով:

9-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Անտոնիո Վալենսիան, ով աջ եզրից տեղափոխվել է կենտրոն ու ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավել հեռավոր վերին անկյունը: Առաջին կեսի վերջնամասում (38) Պոլ Պոգբայի գրագետ փոխանցումից հետո Անտոնի Մարսիալը հիասքանչ հարվածով կրկնապատկել է հաշիվը: 72-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն ուժային պայքարում հաղթել է մրցակցի պաշտպաններին և գրավել մոտակա անկյունը:

«Սթոք Սիթին» հանդիպման ընթացքում մի քանի իրական գոլային պահեր է ունեցել, սակայն չի կարողացել գրավել Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրիկված չի եղել մանչեսթերցիների հայտացուցակում:

Ժոզե Մոուրինյուի թիմը վաստակել է 50 միավոր և առաջատար «Մանչեսթեր Սիթիի» համեմատ տարբերությունը կրճատել մինչև 12-ը: «Խեցեգործները», որոնք այսօր հայտարարել են գլխավոր մարզչի պաշտոնում Փոլ Լամբերտի նշանակման մասին, 20 միավորով 18-րդ տեղում են:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում