«Ռեալը» շուտով առաջարկ կկատարի «Ինտերին»

«Ռեալը» շուտով առաջարկ կկատարի «Ինտերին»

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: «Corriere Dello Sport»-ը գրում է, որ «արքայական ակումբը» ներկայումս խոշոր առաջարկ է պատրաստում արգենտինացու տրանսֆերի համար:

Իտալիայում վստահ են, որ «ներաձուրին» միայն 110 միլիոն եվրո կազմող հրաժարագինը վճարելու դեպքում բաց կթողնի իր առաջատարին: 24-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակն է:

Միաժամանակ «ներաձուրին» հույս ունի, որ Իկարդին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: «Ինտերը» պատրաստվում է հարձակվողի տարեկան աշխատավարձը 5 միլիոն եվրոյից բարձրացնել մինչև 7, իսկ հրաժարագինը 200 միլիոն սահմանել:

Ընթացիկ առաջնությունում Իկարդին մասնակցել է 22 խաղի, որոնցում 18 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում