Ռայոլա. Սանչեսի` ՄՅՈւ տրանսֆերը կախված է Մխիթարյանից, նա դեռ ոչինչ չի որոշել
16/01/2018 16:40
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ նրա հաճախորդը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
«Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը չի կայանա մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ»: Միկին առայժմ ոչինչ չի որոշել: Նա բացառապես իր շահերից բխող որոշում պետք է կայացնի: Հենրիխը դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի, ուստի ամեն ինչ նրա ձեռքերում է:
Սանչեսն ընդգրկվելու է Մխիթրայանի հետ փոխանակման գործարքում, այլ տարբերակ հնարավոր չէ»,- իտալացու խոսքերն է մեջբերում «The Times»-ը:
Միաժամանակ skysports.com-ը տեղեկացնում է, որ հայ ու չիլիացի ֆուտբոլիստների փոխանակումն անմիջական է լինելու և այլ գումարային փոխատուցում նախատեսված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում