Ռոնալդու. Նպատակը քառյակում հայտնվելն է, մյուս մրցաշարերում` չեմպիոնությունը

Ռոնալդու. Նպատակը քառյակում հայտնվելն է, մյուս մրցաշարերում` չեմպիոնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ընթացիկ մրցաշրջանում որոնք են թիմի գլխավոր նպատակները: Լա լիգայում «սերուցքայիններն» առաջատար «Բարսելոնային» զիջում են 19 միավորով, սակայն մեկ խաղ քիչ են անցկացրել:

«Դժվար է ամեն շաբաթ մոտիվացնել ինքդ քեզ, երբ անընդհատ մտքումդ առաջատարի առավելությունն է: Առաջին հերթին ցանկանում ենք Պրիմերայի քառյակում հայտնվել, որպեսզի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք:

Ինչ վերաբերվում է մյուս մրցաշարերին, մեր նպատակն է հաղթանակել Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի գավաթի խաղարկություններում»,- «Marca»-ի հետ զրույցում ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում