Աուզիլիո. Ռաֆինյայի տրանսֆերի համար ժամանակ է հարկավոր

Աուզիլիո. Ռաֆինյայի տրանսֆերի համար ժամանակ է հարկավոր

«Ինտերի» մարզական տնօրեն Պյերո Աուզիլյոն խոսել է միլանցիների հնարավոր նորեկների մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրին» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի ու չինական «Ցզյանսու Սունինի» ֆուտբոլիստ Ռամիրեսի տրանսֆերների շուրջ:

«Ռաֆինյայի գործարքը կնքելու համար մեզ ժամանակ է հարկավոր: Ինչ վերաբերվում է Ռամիրեսին, ապա նա «Ցզյանսու Սունինի» ֆուտբոլիստ է: Այդ ակումբը կորոշի` ինչպես վարվել բրազիլացու հետ: Մենք կենտրոնացել ենք այլ տրանսֆերիների վրա»,- Աուզիլիոյի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնային» չի գոհացրել Ալկանտարայի տեղափոխության շուրջ 20 միլիոն եվրոյի առաջարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում