Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները

Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները

2018 թվականի բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում:

Հայկական թիմի մրցակիցներն են Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները, – գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչև 18 տարեկանների մրցակիցները կլինեն Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի և Մալթայի հավաքականները:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2018 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում