Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերթոն»

Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերթոն»

Հարձակվող Թեո Ուոլկոտը հեռանում է «Արսենալից», բայց մնալու է Անգլիայում: 28-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Էվերթոնում»:

Անգլիացին արդեն ժամանել է Լիվերպուլ, որտեղ բուժզննում է անցնելու,- տեղեկանում ենք «Sky Sports»-ից:

Տրանսֆերը կազմելու է 22,5 միլիոն եվրո: Նրա աշխատավարձը մնալու է այնքան, որքան Լոնդոնում էր:

Ուոլկոտի համար պայքարում «Էվերթոնն» առաջ է անցել «Սաութեհմփթոնից», որտեղ անգլիացին սկսել է կարիերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում