Հայնկես. Դե Բրյունեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է

Հայնկես. Դե Բրյունեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծում է, որ Եվրոպայի ներկայիս լավագույն ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն է:

«Նախորդ մրցաշրջանում նա այսքան լավ չէր խաղում: Նրա դիրքում նման խաղացող ունենալը շռայլություն է: Անկասկած, Դե Բրյունեն ներկայումս Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է: Թիմում նման խաղացող ունենալու համար նույնիսկ վերջին վերնաշապիկս կտայի»,- գերմանացու խոսքերն է փոխանցում «Kicker»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 31 խաղի, որոնցում 8 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում