Ֆլորես. Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, Ռոնալդուն տասնյակում է

Ֆլորես. Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, Ռոնալդուն տասնյակում է

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք դիմակայությունից առաջ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը հիացական խոսքեր է ասել «բլաուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին: Այդ մասին հայտնում է sport.es-ը:

«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Քիչ մարզիկներ են եղել, որոնց խաղը պարզապես դիտելու համար նստեմ հեռուստացույցի առջև: Մեսսին նրանցից մեկն է: Այդպիսի մարզիկներ էին նաև բրազիլացի Ռոնալդոն, Մայքլ Ջորդանը, Մարադոնան… Նրանք տարբերվում էին բոլորից:

Ռոնալդո՞ւն: Նա պատմության լավագույն խաղացողների տասնյակում է: Եթե Կրիշտիանուն չլիներ, լավագույն ֆուտբոլիստի շուրջ քննարկումներ չէինք տեսնի»,- ասել է իսպանացին:

«Էսպանյոլ» – «Բարսելոնա» գավաթային առաջին խաղը կկայանա վաղը` հունվարի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում