Ուիլյամսը 7,5 տարվա պայմանագիր է կնքել (լուսանկար)

Ուիլյամսը 7,5 տարվա պայմանագիր է կնքել (լուսանկար)

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ մասին հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հուլիսը: Նման երկարաժամկետ պայմանագրերը հազվադեպ են ժամանակակից ֆուտբոլում: Վինգերի հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո: Հետագայում այն բարձրանալու է մինչև 108 միլիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիլյամսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսսիան»:

Ինյակին «Ատլետիկի» սանն է: Գլխավոր թիմում նա նորամուտը նշել է 2014 թվականին:

Լուսանկար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում