«Չելսին» ու «Վեսթ Հեմը» սկսել են բանակցել

«Չելսին» ու «Վեսթ Հեմը» սկսել են բանակցել

«Չելսին» մտադիր է հարձակման գիծն ամրապնդել «Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլի միջոցով: Լոնդոնյան ակումբներն արդեն սկսել են բանակցել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ,- գրում է «Sky Sports News»-ը:

Սկզբում «կապույտները» վարձակալության առաջարկ են կատարել, սակայն մերժում են ստացել: Այժմ կողմերը բանակցում են ամբողջական տրանսֆերի շուրջ:  «Մրճահարներն» անգլիացու տրանսֆերը գնահատել են 23 միլիոն եվրո: «Չելսին» դեռ սակարկում է:

Գործարքը կնքելուն կարող է նպաստել Միշտ Բատշուայիի` «Վեսթ Հեմ» տեղափոխությունը: Վերջիններս պատարստ են բելգիացուն փոխանակել անգլիացու հետ և լրացուցիչ գումար վճարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում