«Ռեալը» մտափոխվել է ու պաշտոնական առաջարկ կատարել
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է կատարել Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է «Marca»-ն` հղում կատարելով բասկյան ETB-ին:
«Արքայական ակումբը» որոշել է հունվարին ձևակերպել տրանսֆերը: Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի համար «սերուցքայինները» 20 միլիոն եվրո կվճարեն: Հենց այդքան է կազմում բասկի հրաժարագինը: Նրա պայմանագրի ժամկետը սպառվում է կես տարուց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեպան բուժզննում է անցել «Ռեալի» համար, սակայն նրա մոտ վնասվածք էր հայտնաբերվել: Ավելի ուշ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ նրան նոր դարպասապահ հարկավոր չէ: Այդ հանգամանքները հաշվի առնելով՝ «սերուցքայինների» ղեկավարները որոշել էին գործարքը հետաձգել մինչև ամառ, երբ Արիսաբալագան ազատ գործակալ կդառնա:
Այնուամենայնիվ, «Ռեալի» վերջին անհաջող ելույթներից հետո ակումբի ղեկավարները որոշել են ուժեղացնել թիմի կազմը և կրկին վերադարձել են բասկ ֆուտբոլիստի թեկնածությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում