USD
EUR
RUB

Ինչպե՞ս պետք է «Լիվերպուլը» ծախսի Կոուտինյոյի վաճառքից ստացած միլիոնները

 
 

«Լիվերպուլը» երկար պայքարից հետո վերջապես հանձնվեց և իր առաջատարին՝ Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառեց «Բարսելոնային»: Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո + 40 մլն եվրո տարատեսակ բոնուսներ: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն էլ արդեն հայտարարել է, որ ակումբը թույլ է տվել Կոուտինյոյի վաճառքից ստացված ամբողջ գումարը ծախսել նոր ձեռքբերումների վրա:

Sport Times-ը փորձել է պարզել՝ ինչպես կարող է «Լիվերպուլը» ծախսել Կոուտինյոյի տրանսֆերից ստացած գումարը:

Կոուտինյոյին փոխարինելը դժվար կլինի

Տաղանդից և տեխնիկայից բացի, Կոուտինյոն ուներ մեկ այլ հատկություն. նա բազմաֆունկցիոնալ էր: Կարողանում էր խաղալ տարբեր դիրքերում։ «Լիվերպուլը» խաղում է 4-3-3 կամ 4-2-3-1 սխեմայով:

Կոուտինյոն կարողանում էր խաղալ 3 տարբեր դիրքերում՝ հարձակման ձախ եզրից, ենթահարձակվողի և ձախ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Բարդ կլինի նույն որակներով ֆուտբոլիստ գտնելը՝ հատկապես ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սակայն, մինչ հարձակման մասին մտածելը, պետք է ապահովագրել թիկունքը, որտեղ «Լիվերպուլը» մեծ խնդիրներ ունի:

Ո՞ր դիրքերն ուժեղացման կարիք ունեն

Դարպասապահ

Սիմոն Մինյոլեն և Լորիս Կարիուսը չեն արդարացնում սպասելիքները: Մինյոլեն նույնիսկ հրապարակավ դժգոհել է իր կարգավիճակից և ըստ լուրերի՝ կարող է հեռանալ «Լիվերպուլից»: Տարբերակներից մեկն էլ այն է, որ Մինյոլեն և «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան փոխվեն ակումբներով: Հատկանշական է այն, որ Ռեյնան իր լավագույն տարիներն անցկացրել է «Լիվերպուլում»:

Բացի Ռեյնայից կարելի է դիտարկել ևս երկու տարբերակ Անգլիայից: «Սթոք Սիթիից»՝ Ջեք Բաթլենդին և «Սաութհեմփթոնից»՝ Ֆրեյզեր Ֆորսթերին: Բացի այդ, «Լիվերպուլը» հետաքրքրվում է նաև «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնի ծառայություններով:

Պաշտպանությունը

Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը կիսով չափ կլուծի մերսիսայդյան ակումբի պաշտպանության գծում առկա խնդիրները: Հաջորդ քայլը պետք է կատարի Կլոպը: Վան Դեյկի կողքին պետք է լինի ևս մեկ հուսալի պաշտպան: Պարզ է, որ Ռագնար Կլավանն ու Ժոել Մատիպը ո՛չ կարգով, ո՛չ խաղամակարդակով չեն համապատասխանում այդ դերին: Միակ թեկնածուն մնում է Դեյան Լովրենը: Վերջինիս խաղն էլ երբեմն չի տպավորում:

Կիսապաշտպանությունը

Առաջին հերթին պետք է լուծել Էմրե Ջանի պայմանագրի երկարաձգման հարցը: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ գերմանացին արդեն պայմանավորվել է «Յուվենտուսի» հետ: Անձամբ ֆուտբոլիստն էլ հաստատել է, որ դիտարկում է տարբեր առաջարկներ:

«Լիվերպուլի» կիսապաշտպանության եռյակում խաղալու իդեալական տարբերակ կլիներ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մանուել Լանսինին: Դեռևս երկու տարի առաջ մերսիսայդցիները հետաքրքրվում էին արգենտինացու ծառայություններով, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Լանսինին, ինչպես և Կոուտինյոն, կարող է խաղալ կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում, ինչպես նաև 10 համարի դիրքում:

Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 18 մլն եվրո՝ ըստ Transfermarkt-ի: Նույնիսկ, եթե «Վեսթ Հեմը» կրկնակին պահանջի, ապա Կլոպի թիմը կշահի այս գործարքից: Տղանդավոր և երիտսարդ ֆուտբոլիստ (24 տարեկան), բազմաֆունկցիոնալ և ԱՊԼ-ում խաղալու փորձով:

Այլընտրանքային տարբերակներ

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: Կլոպը կարող է փորձել վերադարձնել Օրիգիին և փոքր ինչ ձևափոխել թիմի խաղային սխեման՝ անցնելով 4-2-2-2-ի:

Այնուամենայնիվ, ամենաիրատեսական տարբերակն այն է, որ Կլոպը չի շտապի նոր տրանսֆերների հարցում և կսպասի ամառային տրանսֆերային պատուհանին: Պետք չէ մոռանալ Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենին, որը Կոուտինյոյի հեռանալուց հետո կդառնա հիմնական կազմի խաղացող: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթական խաղում էլ անգլիացին ապացուցեց, որ կարող է օգնել իր թիմին: Վնասվածքներից ապաքինվել են նաև Ադամ Լալանան և Դենի Ինգսը: Յուրգեն Կլոպը ընտրության հնարավորություն ունի, այնպես որ՝ կարող է չշտապել:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
«Ենիսեյը» հաղթել է, Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ (տեսանյութ) Սիմեոնեի բացատրությունը` սկանդալային ժեստի վերաբերյալ Պաշտոնական. ՊՍԺ-ն խզել է Դիարայի հետ պայմանագիրը Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում «Աթլետիկոյին» պարտվելուց հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել զգացմունքները «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա «Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի «Արցախը» ստուգողական խաղում պարտվել է վրացական թիմի Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Տեխասի միջազգային մրցաշարում Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն դասախոսությամբ հանդես կգա Հայաստանում 0-0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար. Կլոպը` Բավարիայի հետ խաղի մասին Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում կիսեց 1-3-րդ տեղերը Չեմպիոնների լիգայում կկայանա ևս երկու հանդիպում «Լիվերպուլ»-ը չհաղթեց «Բավարիա»-ին, «Բարսելոնա»-ն` «Լիոն»-ին. Չեմպիոնների լիգա The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ» «Արցախ»-ը նվազագույն հաշվով հաղթեռլ է «Գագրա»-ին Շախմատիստները մեկնարկում են «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարում ԵԼ. ՀՖՖ մրցավարական բաժնի պետը նշանակվել է «Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ Աթլետիկա. Արտակ Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն ու Մանչեսթեր Սիթին իմացան իրենց մրցակցիներին 1/4 եզրափակչում Չեմպիոնների լիգայում կկայանա երկու հանդիպում Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում ԶԼՄ-ներ. Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Նեյմարից Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ շախմատի Իրանի մրցաշարի առաջատարից Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաջող խաղին «Արագած»-ը գերազանցել է «Ուրարտու»-ին. բասկետբոլ Գևորգ Ղազարյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Շավիշ»-ի խաղին Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ «Վալյադոլիդի» մարզիչ. Մեսսիին խորհուրդ եմ տալիս հանգստանալ բազմոցին` մեզ հետ խաղի փոխարեն Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Հիանալի կլինի, եթե Ազարը տեղափոխվի «Ռեալ». Կուրտուա Ծանրամարտ. Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդն է Հայաստանի առաջնությունում
website by Sargssyan