«Ռեալում» հեղափոխություն է սպասվում․ BBC-ի փոխարեն NHL

«Ռեալում» հեղափոխություն է սպասվում․ BBC-ի փոխարեն NHL

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնականապես հիասթափվել է թիմի հարձակման BBC եռյակից․ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեման շուտով հեռանալու են ակումբից։

«Marca»-ի հաղորդմամբ, Պերեսը մտադիր է պայթեցնել տրանսֆերային շուկան՝ գնելով «Պարի Սեն Ժերմենի», «Բավարիայի» և «Չելսիի» առաջատարներ Նեյմարին, Էդեն Ազարին և Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս երեքը միասին ընթացիկ մրցաշրջանում 50 գոլ են խփել և 24 գոլային փոխանցում կատարել։

Աղբյուրը գրում է, որ Ֆլորենտինո Պերեսի գերնպատակը Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելն է, իսկ Լևանդովսկու և Ազարի տեղափոխությունների դեպքում առանձնակի դժվարություններ չեն լինի, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ համակրում են մադրիդյան ակումբը։

Հավանական գործարքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն դեռևս չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում