Խամես․ Հույս ունեմ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու «Ռեալը»

Խամես․ Հույս ունեմ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» ու «Ռեալը»

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», «Marca»-ին տված հարցազրույցում խոսել է մադրիդյան ակումբից հեռանալու, քննադատության և Չեմպիոնների լիգայում հանդիպելու մասին։

-Յուրաքանչյուր մարզիչ ունի իր նախապատվությունները։ Չգիտեմ՝ Զիդանն իմ նկատմամբ արդա՞ր է եղել, թե՞ ոչ․․․ Նա իմ ֆուտբոլային կուռքն է եղել և միշտ ոգեշնչել է ինձ։ «Ռեալից» հեռանալն ինձ համար տխուր և ծանր որոշում էր։ Այս թիմը միշտ եղել է իմ երազանքը, սակայն սա ֆուտբոլ է։ Չեմ ասի, թե վատ եմ մարզվել «Ռեալում», հակառակը՝ միշտ կրկնակի եմ աշխատել համապատասխան մակարդակում լինելու համար։ Այս առումով իմ խիղճը հանգիստ է։ Երբ խաղադաշտ էի դուրս գալիս, խաղում էի 100% նվիրվածությամբ։ Ինձ քննադատողներն արդար չէին։

Հիմա «Ռեալը» բարդ ժամանակներ է ապրում, բայց մրցաշրջանը երկար է, և ամեն ինչ կարող է փոխվել։ Չեմպիոնների լիգայում «Ռեալը» կարող է հաղթահարել «Պարի Սեն Ժերմենի» արգելքը։ Փարիզյան թիմն ուժեղ մրցակից է, սակայն «Ռեալը» Չեմպիոնների լիգայում այլ մակարդակով է խաղում։ Հույս ունեմ՝ մրցաշարի եզրափակչում կհանդիպեն «Բավարիան» և «Ռեալը»,- ասել է Խամեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում