«Բարսելոնան» առաջին անգամ պարտվեց (տեսանյութ)
18/01/2018 01:59
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»: Միակ գոլը գրանցվել է 88-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Օսկար Մելանդոն եզրափակել է աջ եզրով զարգացած գրոհը:
Հանդիպման ընթացքում «կապտանռնագույնները» մի շարք գոլային հնարավորություններ են ունեղել, սակայն ոչ մեկ չեն իրացրել: Ամենաիրական պահը գրանցվել է 63-րդ րոպեին, երբ Սերժի Ռոբերտոյի վաստակած 11-մետրանոցը չի իրացրել Լիոնել Մեսսին: Արգենտինացու հարվածից հետո «թութակներին» փրկել է դարպասապահ Դիեգո Լոպեսը:
Այսպիսով, Էրնեստո Վալվերդեի թիմն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց: «Բլաուգրանայի» անպարտելի շարքը կազմեց 29 խաղ:
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում