Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցված պայմանագրի մանրամասները

Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցված պայմանագրի մանրամասները

«The Telegraph»-ը հրապարակել է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցված պայմանագրի մանրամասները: «Կարմիր սատանաները» չիլիացու տրանսֆերի ու պայմանագրի վրա ընդհանուր առմամբ ծախսելու են 205 միլիոն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստը կնքելու է 4,5 տարվա համաձայնագիր: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 30,5 միլիոն եվրո, որը հարկերը վճարելուց հետո նվազելու է մինչև 15,8 միլիոնի: Ալեքսիսը 22,5 միլիոն եվրոյի պարգևավճար ստանալու է պայմանագիր կնքելու համար, իսկ 11 միլիոն փոխանցելու են նրա գործակալին:

Տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը ստանալու է 35 միլիոն եվրո կամ Հենրիխ Մխիթարյանին, որի արժեքը նույնքան է գնահատվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարքը պաշտոնապես կնքելուց առաջ կողմերը սպասում են Հենրիխ Մխիթարյանի համաձայնությանը, ով պետք է փոխանակվի Սանչեսի հետ և դառնա «Արսենալի» ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում