Վենգեր. Մխիթարյանի խաղն ինձ դուր է գալիս, նրա աշխատավարձը խնդիր չի հանդիսանա

Վենգեր. Մխիթարյանի խաղն ինձ դուր է գալիս, նրա աշխատավարձը խնդիր չի հանդիսանա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում սպասվում է հարձակվող Ալեքսիս Սանչեսի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների փոխանակումը:

«Այո, գործարքը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում: Ես 30 տարի զբաղվում եմ տրանսֆերներով և իմ փորձը հուշում է, որ փոխանակումը կկայանա: Եթե հանկարծ այն խափանվի, Սանչեսը կմասնակցի մեր շաբաթօրյա հանդիպմանը:

Ինձ դուր է գալիս Մխիթարյանի խաղը, իսկ նրան` «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը: Եթե նա համաձայնվի միանալ մեր թիմին, աշխատավարձը խնդիր չի հանդիսանա: Այդ գործարքից հետո մենք մնալու ենք տրանսֆերային շուկայում: Մալկոլմի տրանսֆերը հունվարին քիչ հավանական է: Օբամեյանգի վերաբերյալ ոչինչ չեմ ասի, թող դա գաղտնիք մնա մինչև պաշտոնական հայտարարությունը: Օզիլը ձմռանը չի հեռանալու»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում metro.co.uk-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար բարձր աշխատավարձ է պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում