Australian Open. Կամային հաղթանակներ ու սենսացիոն պարտություն (տեսանյութ)

Australian Open. Կամային հաղթանակներ ու սենսացիոն պարտություն (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնությունում կայացել են 1/32 եզրափակչի վերջին հանդիպումները:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը համառ պայքարում առավելության է հասել Յան Լեոնարդ Շտուրֆի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:4, 7:6 (4) հաշիվը: Շվեյցարացու հաջորդ մրցակիցն է լինելու ֆրանսիացի Ռիշար Գասկեն, ով 19 խաղում միայն երկու անգամ չի պարտվել Ֆեդերերին:

Տեսանյութ

Կամային հաղթանակ են տոնել Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Տիմը: Սերբը 4:6, 6:3, 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել Գայել Մոնֆիսին: Հաջորդ փուլում Ջոկովիչը մրցելու է իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ, ով մրցաշարում դեռ ոչ մի սեթ չի զիջել:

Տեսանյութ

Էլ ավելի նշանակալի կամային հաղթանակ է տոնել Դիմինիկ Տիմը: Աշխարհի հինգերորդ ռակետը սեթերով 0:2 հաշվով զիջելիս է եղել ամերիկացի Դենիս Կուդլային, բայց կարողացել է քամբեք կատարել: Գրանցվել է 6:7 (6), 3:6, 6:3, 6:2, 6:3 հաշիվը: 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարում Տիմը հանդիպելու է Անդրիան Մանարինոյին:

Տեսանյութ

Խաղային օրվա գլխավոր անակնկալը դարձել է Ստեն Վավրինկայի պարտությունը: Շվեյցարացին ջախջախիչ` 2:6, 1:6, 4:6 հաշվով զիջել է ամերիկացի Տենիս Սանդգրենին:

Տեսանյութ

Կենտրոնական խաղերից մեկում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 4:6, 6:4 (4), 7:6 (0), 4:6 հաշվով պարտվել է Խուան Մարտին դել Պոտրոյին և դուրս մնացել մրցաշարից:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում