Մարոտա. «Յուվենտուսը» մինչև վերջ պայքարելու է Էմրե Ջանի համար

Մարոտա. «Յուվենտուսը» մինչև վերջ պայքարելու է Էմրե Ջանի համար

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ թուրինյան ակումբը փորձեր է ձեռնարկում «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանին ձեռք բերելու համար:

«Նրա պայմանագրի ժամկետը սպառվում է ամռանը, ինչը մեզ թույլ է տալիս տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել: Նա հնարավորություն ունի երկարաձգելու «Լիվերպուլի» հետ պայմանագիրը, սակայն մենք մինչև վերջ պայքարելու ենք նրա համար»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում «Sky Sports Italia»-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել «Լիվերպուլից» ու «Յուվենտուսից»: Ջանը հայտարարել էր, որ իր համար առաջնայինն աշխատավարձը չէ, այլ ակումբի վերաբերմունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում