Նեյմարի պայմանագրում հրաժարագին չկա
18/01/2018 22:27
Նմանատիպ
«Պարի Սեն ժերմենի» հարձակվող Նեյմարի փաստաբան Մարկոս Մոտտան որոշ տեղեկություններ է հայտնել իր հաճախորդի պայմանագրի մասին:
«Կարող եմ երաշխավորել, որ ՊՍԺ-ի հետ Նեյմարի պայմանագրում հրաժարագին սահմանված չէ: Համաձայնագրում նախատեսված չեն նաև պարգևավճարներ լավագույն ռմբարկու ճանաչվելու համար»,- «Radio Globo»-ի եթերում ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հյատնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Նեյմարին և նրա տրանսֆերի համար 400 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ բրազիլացու տրանսֆերի համար փարիզցիները «Բարսելոնային» վճարել են նրա հրաժարագինը, որը կազմել է 222 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում