Ծուղակ Մոուրինյուի համար. Ժոզեն ստորագրել է Կոնտեի անվամբ մարզաշապիկը

Ծուղակ Մոուրինյուի համար. Ժոզեն ստորագրել է Կոնտեի անվամբ մարզաշապիկը

«Italia 1 Le Iene» երգիծական ծրագրի վարողներ Ալեսանդրո Օնիսը և Ստեֆանո Կորտին «ծուղակն» են գցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: 

Պորտուգալացու հետ հանդիպման ժամանակ նրանք խնդրել են ստորագրել «կարմիր սատանաների» մարզաշապիկի վրա, որի ընթացքում նրան հարց են տվել «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի մասին: Այն բանից հետո, երբ Մոուրինյուն ստորագրել է մարզաշապիկը, նրան ցույց են տվել հետևի կողմը, որում գրված է եղել Կոնտեի անունը և առաջին համարը:

Նշվում է, որ «յուրահատուկն» ամենևին չի նեղվել այդ արարքից և նույնիսկ համաձայնվել է լուսանկարվել մարզաշապիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում