Մարգո Ռոբի, ռեփ, ավտոմրցույթներ. Գեղամ Հարությունյանի նախասիրությունները

Մարգո Ռոբի, ռեփ, ավտոմրցույթներ. Գեղամ Հարությունյանի նախասիրությունները

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Հարությունյանը վերջին տարիներին «Գանձասար-Կապանի» հարձակման առաջատարն է: Այդ ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է բլից-հարցերի, որոնց շնորհիվ տեղեկանում ենք նրա նախասիրությունների մասին

– Ի՞նչ ոճի երաժշտություն ես նախընտրում:

– Հիմնականում լսում եմ ռեպ, բայց յուրաքանչյուր ոճի երաժշտություն էլ լսում եմ։ Դժվարանում եմ նշել սիրածս երգչին կամ երգչուհուն, որովհետև դրանք շատ են, բայց շատ եմ հավանում հատկապես Սարոյի երգերը։

– Ո՞վ է սիրածդ դերասանը ու դերասանուհին։

– Դերասանները երկուսն են՝ Նիկոլաս Քեյջն և Ջեյսոն Սթեթհեմը, սիրածս դերասանուհին՝ Մարգո Ռոբին է։

Լուսանկար

– Հաղթանակի դեպքում խելահեղ ի՞նչ արարք կարող ես անել։

– Չգիտեմ, դժվար հարց է, բայց նշեմ, որ հաղթանակի դեպքում ցանկացած խելահեղ արարքի ունակ եմ։

– «Playstation» խաղու՞մ ես։

– Այո, հիմնականում խաղում եմ PES: Այն շատ լավն է։

– Ի՞նչ մրցակիցների հետ ես խաղում։

– Հիմնականում խաղում եմ թիմակիցներիս կամ ընկերներիս հետ։

– Որո՞նք են սիրածդ երկիրն ու քաղաքը։

– Իտալիան և Վենետիկը, ես ռոմանտիկայի կողմնակից եմ։

– Ի՞նչն եք ամենաշատը գնահատում կնոջ մեջ:

– Գեղեցկությունը, խելքը, տղամարդուն հասկանալու ունակությունը։

– Սևահերներ թե՞ շիկահերներ։

– Երկուսն էլ, որովհետև երկուսն էլ գեղեցիկ են։

– Ի՞նչ իրավիճակում ես ամաչկոտ դառնում

– Երբ ինձ գովաբանում են։

– Ինչի՞ց ես վախենում։

– Օձերից։

– Եթե ֆուտբոլիստ չդառնայիր, ապա կդառնայիր…

– Կդառնայի ավտոարշավորդ։

– Երբևէ լացե՞լ ես պարտվելուց հետո։

– Այո, 2012 թվականին, «Ուլիսի» կազմում սուպերգավաթի խաղում «Միկայից» կրած պարտությունից հետո։

Լուսանկար

– Ո՞րն է սիրածդ բույրը։

– Շատ եմ հավանում «Chanel»-ի բույրը։

– Ո՞րն ես նախընտրում՝ լեռներ թե՞ ծով:

– Ծով։ Ջուրն ավելի հոգեհարազատ է ինձ, սակայն մեր երկրում ծով չունենք, իսկ լեռները շատ-շատ են։

– Սնահավատ ե՞ս։

– Ոչ, բայց խաղադաշտ դուրս գալուց առաջ միշտ խաչակնքվում եմ։

– «Nike» թե՞ «Adidas։

– «Nike», որովհետև այն ավելի ոճային է, ու հարմար, համենայն դեպս ինձ համար։

– Սիրածդ ավտոմեքենան։

– Միանշանակ “BMW”, շատ եմ հավանում հատկապես “M” սերիայի մեքենաները։

– Կկարողանա՞ս ապրել առանց բջջային հեռախոսի։

– Այո, կկարողանամ։

– «Facebook», «Instagram», թե՞ «VK»

– Ոչ մեկը։

– Ո՞րն է քո գլխավոր թերությունը։

– Շուտ եմ բռնկվում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում