Իսպանիայի գավաթ. «Ռեալը» խաղավերջում հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» խաղավերջում հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»:

Միակ գոլը 89-րդ րոպեին խփել է Մարկո Ասենսիոն, ով մեկ հպումով կատարած դիպուկ հարվածով եզրափակել է Թեո Էրնանդեսի կատարած փոխանցումը:

Հանդիպումն անցել է սակավաթիվ գոլային պահերով: Առաջին խաղակեսում «սերուցքայիններին» առաջ մղելուն մոտ է եղել Մատեո Կովաչիչը, սակայն խորվաթը դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո զարմանալիորեն անչափ շեղ է հարվածել:

Երկրորդ կեսում տանտերերը երկու անգամ մոտ են եղել հաշիվը բացելուն: Դրվագներից մեկում քիչ է մնացել ինքնագոլ հեղինակի «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, սակայն գնդակը դիպչել է դարպասաձողին: Քիչ հետո մոտ տարածությունից Կլաուդիո Բովուի հուժկու հարվածից հետո հյուրերին փրկել է դարպասապահ Կիկո Կասիլյան:

Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում