Հայաստանի կանանց առաջնությունում միանձնյա առաջատար կա

Հայաստանի կանանց առաջնությունում միանձնյա առաջատար կա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ կայացան Հայաստանի կանանց շախմատի առաջնության 7-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի երկու առաջատարներից Մարիա Կուրսովան սև խաղաքարերով առավելության հասավ Սուսաննա Գաբոյանի նկատմամբ, իսկ Աննա Սարգսյանը, ունենալով մեծ առավելություն Մարիա Գևորգյանի նկատմամբ, կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտություն կրեց:

3-րդ հորիզոնականում ընթացող Լիլիթ Գալոյանը հաղթանակ տոնեց Սոնա Ասատրյանի նկատմամբ: Իր պարտիան հաղթանակով ավարտեց նաև Սիրանուշ Ղուկասյանը: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Մարիամ Մկրտչյան – Աննա Խաչատրյան պարտիայում:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Մարիա Կուրսովան: Երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Սարգսյանն իր ակտիվում ունի 5 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը 4.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

8-րդ տուրում կկայանան երկու կարևոր պարտիաներ. առաջին հորիզոնականում ընթացող Կուրսովան կմրցի 2-րդ հորիզոնականում գտնվող Սարգսյանի հետ, իսկ Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը:

8-րդ տուրի զույգերը.

Կուրսովա Մարիա – Սարգսյան Աննա

Գևորգյան Մարիա – Գալոյան Լիլիթ

Խաչատրյան Աննա – Ասատրյան Սոնա

Առաքելյան Նարե – Գաբոյան Սուսաննա

Մկրտչյան Մարիամ – Ղուկասյան Սիրանուշ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում