Լաուդրուպ. Սխալ է Դիբալային համեմատել Մեսսիի հետ, տարբեր մակարդակներ են

Լաուդրուպ. Սխալ է Դիբալային համեմատել Մեսսիի հետ, տարբեր մակարդակներ են

«Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միքայել Լաուդրուպը կարծում է, որ թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալային խանգարում է «բլաուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը:

«Դիբալան տաղանդավոր է: Կարծում եմ` խնդիրն այն է, որ նա արգենտինացի է: Նա հերթական խաղացողն է, ում մասին մարդկանց դուր է գալիս ասել, որ նա կարող է դառնալ «նոր Մեսսի»: Որպեսզի նման ֆուտբոլիստ հայտնվի, հարկավոր է սպասել: Ճիշտն ասած, չեմ հավատում, որ կտեսնեմ Մեսսիի պես մեկ այլ ֆուտբոլիստի: Նման խաղացողները նույնիսկ 10-15 տարին մեկ չեն ծնվում:

Դիբալան արգենտինացի է, ձախլիկ, բարձրահասակ չէ, խաղադաշտում շարժվում է Լեոյի նման… Բոլորը հիմքերը կան նրանց համեմատելու համար: Սակայն դա չի օգնում Պաուլոյին, որովհետև նրանք տարբեր մակարդակի ֆուտբոլիստներ են: Սխալ է նրանց համեմատելը, որովհետև Դիբալան Մեսսի չի դառնա»,- դանիացու խոսքերն է մեջբերում «beIN SPORTS»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում