Պաշտոնական. Գորետցկան տեղափոխվելու է «Բավարիա» (լուսանկար)

Պաշտոնական. Գորետցկան տեղափոխվելու է «Բավարիա» (լուսանկար)

Գերմանիայի հավաքականի ու «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորետցկան ամռանը դառնալու է «Բավարիայի» ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում են գերզենկիրխենցիների ու մյունխենցիների պաշտոնական թվիթերյան էջերը:

22-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի չեմպիոնին միանալու է ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ ամռանը սպառվելու է «Շալկեի» հետ նրա պայմանագրի ժամկետը: Գորետցկան կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին:

«Շալկեի» մարզական տնօրեն Կրիստիան Հեյդելն այդ կապակցությամբ ասել է.

«Հնարավոր ամեն ինչ արեցինք, որ նա մնա թիմում: Երկար ժամանակ բանակցել ենք Գորետցկայի գործակալի հետ, սակայն նա որոշեց, որ մարզական տեսանկյունից պետք է առաջ քայլ կատարի: Երեկ Կարլ Հայնց Ռումենիգեն մեզ տեղեկացրեց, որ Լեոնն ավարտել է «Բավարիայի» համար բուժզննումը»:

Գորետցկան գերզենկիրխենցիների սանն է: Այս ընթացքում նա մասնակցել է 130 հանդիպման, որոնցում 19 գոլ է խփել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում