Զիդան. Լավ չխաղացինք, բայց կարևոր հաղթանակ էր

Զիդան. Լավ չխաղացինք, բայց կարևոր հաղթանակ էր

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Լեգանեսի» դեմ կայացած առաջին խաղը (1:0):

«Սա կարևոր հանդիպում էր, և արդյունքը շատ լավն է: Դժվար էր գտնել մեր խաղը, սակայն երկրորդ կեսում «Ռեալն» ավելի լավ գործեց ու գոլ խփեց: Լավ էինք պաշտպանվում ու հավասարակշռված գործում: Միգուցե, մենք իսկապես վստահության պակաս ունենք, բայց մրցաշրջանը երկար է, ուստի ժամանակ ունենք հաղթական ոգին վերադարձնելու համար: Այլևս չպետք է պարտվենք:

Չի կարելի ասել, թե «Ռեալը» լավ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն գավաթային կարևոր արդյունք գրանցեցինք: Ասենսիոն հաղթական գոլ խփեց, բայց նա կարող է ավելի լավ խաղալ: Նույնը նաև մեր մյուս ֆուտբոլիստներին է վերաբերվում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում