«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է կնքել իր փոխավագի հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է կնքել իր փոխավագի հետ

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ֆերնանդինյոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

32-ամյա ֆուտբոլիստը Պեպ Գվարդիոլայի թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Նա մասնակցել է ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերին:

Հիշեցնենք, որ Ֆերնանդինյոն «քաղաքայիններին» է միացել 2013 թվականին` Դոնեցկի «Շախտյորից»: Այս ընթացքում նա հասցրել է դառնալ թիմի փոխավագը:

Հունվարի 17-ին «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել էր նաև պաշտպան Նիկոլաս Օտամենդիի համաձայանագրի ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում