Հայտնի է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը ճանաչվել է 2017 թվականի գերմանացի լավագույն ֆուտբոլիստ:

Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում 22-ամյա ֆուտբոլիստը ստացել ձայների 45 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը (37,8 %), ով Բունդեսթիմի համար չեմպիոնական` Կոնֆեդերացիանների գավաթի խաղարկությունում հավաքականի ավագն էր: Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը (4,7%):

Նշենք, որ Կիմիխը միակն է, ով նախորդ տարի մասնակցել է Գերմանիայի հավաքականի բոլոր խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում