«Daily Mail». Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Daily Mail». Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին»

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել անգլիական ակումբին: Այդ մասին տեղեկանում ենք «Daily Mail»-ից:

Այսօր 28-ամյա ֆուտբոլիստը վերջին օրն է անցկացրել «կարմիր սատանաների» մարզաբազայում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Մխիթարյանը չի ընդգրկվել Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Բերնլիի» հետ կայանալիք խաղի հայտացուցակում: ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դա կապել է Հենրիխի` «Արսենալ» հնարավոր տեղափոխության պատճառով ոչ բավարար կենտրոնացվածության հետ:

Աղբյուրը գրում է, որ Մոուրինյուի հայտարարությունից (ըստ որոնց Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի փոխանակման շուրջ նորություն դեռ չկա) մեկ ժամ հետո հայ ֆուտբոլիստը վերջնականապես հեռացել է մարզաբազայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում