Պաշտոնական. Վան Պերսին վերադարձավ նախկին թիմ

Պաշտոնական. Վան Պերսին վերադարձավ նախկին թիմ

«Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին կարիերան շարունակելու է Հոլանդիայում: 34-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆեյենորդ», որտեղ 2002 թվականին սկսել էր կարիերան,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը ռոտերդամցիների հետ պայմանագիրը կնքելու է հունվարի 23-ին:  Վան Պերսին «Ֆեյենորդին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նա «Ֆեներբախչեի» հետ պայմանավորվել է պայմանագրի խզման շուրջ:

Նախկինում հարձակվողը «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 61 խաղում 14 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում