Պատմական ցուցանիշ. Երկու անընդմեջ խաղում` 50 էյս

Պատմական ցուցանիշ. Երկու անընդմեջ խաղում` 50 էյս

Աշխարհի ամենաուժեղ հարվածներից մեկն ունեցող թենիսիստ Իվո Կարլովիչը պատմական ռեկորդ է սահմանել: Ավստրալիայի բաց առաջնությունում խորվաթը երկու անընդմեջ խաղերում 50-ից ավելի էյս է կատարել,- գրում է foxsports.com-ը:

1/16 եզրափակչում իտալացի Անդրեաս Սեպպիի դեմ այսօր կայացած խաղում 38-ամյա մարզիկը 52 անպասխան մատուցում է կատարել: Այնուամենայնիվ դա նրան չի օգնել և Կարլովիչը պարտվել է 3:6, 6:7 (4), 7:6 (3), 7:6 (5), 7:9 հաշվով: 1/32 եզրափակչում Իվոն հաղթել էր ճապոնացի Յուտի Սուգիտային: Այդ հանդիպման ընթացքում 2 մետր ու 11 սմ հասակ ունեցող թենիսիստը 53 էյս էր գրանցել:

Հատկանշական է, որ իր կարիերայի ընթացքում Կարլովիչը 50 էյսի սահմանը հատել է 8 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում