«Մարսելն» արդեն երկրորդ տեղում է (տեսանյութ)

«Մարսելն» արդեն երկրորդ տեղում է (տեսանյութ)

Լիգա 1-ի 22-րդ տուրը մեկնարկել է «Կան» – «Մարսել» խաղով, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով:

Ռուդի Գարսիայի թիմն առաջին խաղակեսում որոշակի առավելութուն է ունեցել, սակայն միայն երկրորդում է կարողացել բացել հաշիվը: Տանտերերի պաշտպանն անվտանգ իրավիճակում Բունա Սարի նկատմամբ խախտել է խաղի կանոնները, ինչի համար նրա թիմը պատժվել է 11-մետրանոց հարվածով: Նշակետին մոտեցած Դիմիտրի Պայետն անվրեպ է եղել: Ընթացիկ մրցաշրջանում պրովանսցիների լավագույն ֆուտբոլիստ Ֆլորան Տովենը 74-րդ րոպեին ցածրից հարված է կատարել, որը պաշտպաները փակել են, սակայն գնդակը կրկին հայտնվել է ֆրանսիացու մոտ, ով երկրորդ փորձից այն ուղարկել է դարպասի ձախ վերին անկյունը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Օլիմպիկը» վաստակել է 47 միավոր ու բարձրացել երկրորդ հորիզոնական: Նրա հաղթարշավն արդեն կազմում է 4 խաղ, իսկ ՊՍԺ-ի համեմատ միավորների տարբերությունը` 9: «Կանը» 27 միավորով հանգրվանել է 10-րդ հորիզոնականում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում